Դերասան լինելու համար հարկավոր է ամուր նյարդեր ունենալ։ Այս դժվար մասնագիտությունը կարող է հունից հանել ցանկացածի, հատկապես, երբ ռեժիսորը պատրաստ է ամեն ինչի՝ լավ տեսարան նկարահանելու համար։

Ձեզ ենք ներկայացնում 3 հետաքրքիր պատմություն նկարահանման հրապարակում դերասանների աշխատանքի մասին։

Գլխավոր դեր՝ անկողնու միջոցով

Ավստրալացի ռեժիսոր Աարոն Ուիլսոնն իր «Գմբեթ» ֆիլմի համար գլխավոր դերակատար ընտրելիս բոլոր թեկնածուներին առաջարկում էր քնել իր հետ։ Նա առաջարկում էր ուղղակի նստել և մտածել այդ առաջարկի շուրջ։ Այդ ժամանակ առանց նախազգուշացնելու նա 12 րոպե նկարում էր բոլոր թեկնածուներին։ Շատերն իրենց սկսում էին անհարմար զգալ և նյարդայնանալ։ Արդյունքում դերը ստացավ նորզելանդացի դերասան Կխան Չիտենդուն, ում հաջողվեց անցնել այս փորձությունը՝ չկորցնելով ինքնատիրապետումը։

Սանդրա Բուլոքի մեկուսացումն աշխարհից՝ «Ձգողականություն» ֆիլմում նկարահանվելու համար

«Տիեզերական լույսը» գեղեցիկ նկարահանելու համար «Ձգողականություն» ֆիլմի ռեժիսոր Ալֆոնս Կուարոն ստիպված էր Բուլոքին հատուկ տարածքում փակել, որտեղից նա կարող էր շփվել միայն ականջակալների միջոցով։ Դերասանուհուն այնտեղից հանելը շատ դժվար էր, այդ պատճառով էլ նա այնտեղ էր մնում օրական 9-10 ժամ։ Սակայն այս ամենի համար պետք չէ մեղադրել ռեժիսորին, քանի որ դերասանուհին ինքնակամ էր գնացել այս քայլին։ Յուրաքանչյուր դերասան յուրովի է արժանանում Օսկարի։

Թմրամոլություն նկարահանումներից հետո

1919-1920 թվականների հոլիվուդյան աստղ Ուոլլաս Ռիդը նկարահանումների ճանապարհին գնացքի վթարի պատճառով վնասվածքներ էր ստացել։ Որպեսզի նա կարողանա աշխատել, նրան հաճախ մորֆին էին ներարկում։ Ի վերջո, սա դերասանի մոտ հանգեցնում է կախվածության և ալկոհոլիզմի։ Նա մահանում է հիվանդանոցում 32 տարեկան հասակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել