Aysor.am-ը գրում է.

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը տապալելը»։

Aysor.am-ի աղբյուրները հաղորդում են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին։

Հատուկ քննչական ծառայությունից, սակայն, առայժմ ձեռնպահ եմ մնում նախկին պաշտոնյայի՝ մեղադրյալ ներգրավելու մասին պաշտոնական տեղեկություն տրամադրել։

Նշենք, որ Սեյրան Օհանյանը 6-րդ նախկին պաշտոնյան է, որին մեղադրանք է առաջադրվել 2008-ի արյունալի իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս գործով կալանավորված է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կալանավորելու որոշում է կայացվել Վահագն Հարությունյանի ու Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ, ստորագրությամբ ազատության մեջ է Յուրի Խաչատուրովը, իսկ Արմեն Գևորգյանը դեռ վիճարկում է խափանման միջոցի հարցը։

Ամբողջականը հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել