Tert.am-ը գրում է.

Խոսքը հինգ սրճարանի մասին է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով այն հայտարարությանը, ըստ որի՝ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի՝ առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Հարցին, թե սեփականատերերի հետ հարցը քննարկել՞ են, նրանց լսե՞լ են, Հակոբ Կարապետյանը նշեց, որ սեփականատերերին ծանուցել են, դրանով իսկ տեղյակ են պահել, իսկ եթե սեփականատերերը ինչ-որ հարցեր ունեն, կարող են համապատասխան պաշտոնական խողովակներով դրանք ուղղել:

«Ես ուզում եմ շեշտել, որ այս գործընթացը, ըստ էության, փաստացի, համաձայն պայմանագրի, տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ, այսինքն՝ կարող եք փաստել, որ քաղաքապետարանը և տնտեսվարողները փոխադարձ համաձայնությամբ անում են այդ գործընթացը: Փոխադարձ համաձայնությունը դրված է քաղաքի և տնտեսվարողների միջև ստորագրված պայմանագրի մեջ, իրենք իրենց համաձայնությունը տվել են պայմանագիրը ստորագրելու պահին»,- ասաց նա:

Քաղաքապետի մամուլի քարտուղարը նշեց, որ տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն՝ Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ:

Ամբողջական հոդվածы կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել