Renault-Nissan-Mitsubishi ավտոալյանսի նախկին ղեկավար Կառլոս Գոնին նոր մեղադրանքներ է առաջադրվել, հաղորդում է Kyodo-ն:

Ինչպես նշվում է, նա փորձել է փոխհատուցել 2008թ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ ընկերությունում արված ներդրումներից ունեցած իր անձնական կորուստները:

Ընդգծվում է, որ մինչ օրս Կառլոս Գոնն իրեն մեղավոր չի ճանաչել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Nissan-ի նախկին ղեկավարի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել