Tert.am-ը գրում է.

Մոսկվան լիահույս է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ պատկանելիության հիմքով ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ ազգությամբ հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունից և չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան:

Ինչպես հայտնում է tass.ru-ն, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ուշագրավ է համարում բազմաթիվ հրապարակումները, այդ թվում՝ սոցկայքերում, համաձայն որոնց ադրբեջանական իշխանությունները խտրական քաղաքականություն են վարում ՌԴ քաղաքացիների նկատմամբ՝ հիմնվելով նրանց էթնիկ ծագման վրա:

«Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա նախորդ տարի մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ, ՌԴ քաղաքացիների էթնիկ ծագումը հիմք ընդունելով, նրանց թույլ չեն տվել Ադրբեջանի տարածք մուտք գործել: Միևնույն ժամանակ ՌԴ քաղաքացիներին մի քանի ժամ սպասեցրել են օդանավակայանում, ինչից հետո բռնի կերպով հետ են ուղարկել երկրից՝ առանց պաշտոնական պատճառ նշելու»,-ասել է Զախարովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել