Քրդերը նորից բռնել են գաղթի ճանապարհը: 2018թ.-ի գարնանը Քիրքուք վերադարձած քրդերը հույս ունեին, որ այլևս չեն լքի իրենց բնակավայրը, սակայն երեկվանից Քիրքուքում կրկին հակաքրդական տրամադրություններ են, իջեցվել է քրդական դրոշը Քրդստանի կառավարության ներկայացուցչության շենքի վրայից, նորից քրդերին պատկանող տների վրա ինչ-որ նշագրումներ են հայտնվել, որոնք էլ անհանգստացրել են քրդերին: Այս պահին Իրաքի հակահաբեկչական ուժերը՝ հրամանատար Աբդուլվահաբ ալ-Սաադի գլխավորությամբ, ժամանել են Քիրքուք և իրականացնում գործողություններ, որի արդյունքում խոնարհվում են բոլոր քրդական դրոշները, որոնք թեկուզ մասնավոր տարածքներում են գտնվում: Քիրքուքի նահանգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաքան ալ-Ջաբուրին հայտարարել է, որ գործողության մեջ է դրվում Իրաքի Սահմանադրության 140-րդ հոդվածը:

Պետք է նշեմ, որ 2003-2017թթ․-ին Քիրքուքում գլխավոր դրոշ էր համարվում հենց Քրդստանի դրոշը, սակայն այն ամբողջովին Իրաքի վերահսկողության տակ անցնելուց հետո այլևս փորձ է արվում փոխել իրավիճակը և ժողովրդագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել