Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերի` «Այաքսի» հետ խաղում հեռացման վերաբերյալ:

Գերմանացի ֆուտբոլիստը որակազրկվել է 2 խաղով, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով, նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Լիվերպուլի» հետ խաղերը:

Մյուլերը ոտքով հարվածել էր Տալյաֆիկոյի գլխին, ինչի պատճառով հեռացվել էր խաղադաշտից:

Ավելի ուշ նա հրապարակավ ներողություն էր խնդրել մրցակցից:

Մյուլերը կարիերայի ընթացքում երկրորդ կարմիր քարտն էր ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել