1912 թ. ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը որոշեց կրկին վերադառնալ երկրի ղեկավարմանը, քանի որ դժգոհ էր իր իր հետնորդ Ուիլյամ Հովարդ Թաֆտի գործունեությունից։

Նախընտրական քարոզչության ժամանակ Ռուզվելտը որոշեց 3 միլիոն թռուցիկ բաժանել, որոնց վրա գրված էր իր «Խոստովանություն» խորագրով ելույթը և տպված էր իր լուսանկարը։

Լուսանկաում Թեոդոր Ռուզվելտն է։ Ներքևի հատվածում «copyright 1910 by moffett studio chicago» մակագրությունն է արված։

Երբ տպաքանակն արդեն պատրաստ էր, Ռուզվելտի քարոզչության առաջնորդը հայնաբերեց այս գրությունը և հասկացավ աղետալի սխալը. լուսանկարի օգտագործման համար դրա իրավատիրոջից թույլատվություն չէր ստացվել։

Հեղինակային իրավունքի վերաբերյալ օրենսդրությունը թույլ էր տալիս լուսանկարչին լուսանկարի յուրաքանչյուր մեկ օրինակի համար պահանջել 1 դոլար։ Իսկ 1912 թ. 3 մլն դոլարի կորուստը համաչափ էր այսօրվա 60 մլն դոլար կորստին։ Նման գին վճարել շտաբն իրեն թույլ տալ չէր կարող։ Իսկ թռուցիկները վերատպելու համար ոչ միայն մեծ գումար, այլև ժամանակ էր պահանջվում։

Ռուզվելտի ընտրական շտաբի ղեկավարը Ջորջ Փերքինսն էր՝ բարդ խնդիրներ լուծելու մեծ փորձ ունեցող մարդ։ Փերքինսը ստիպված էր լուսանկարչի հետ ավելի շահավետ համաձայնության եզրեր գտնել։

Սակայն իրավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո նա որոշեց բանակցություններ վարել լուսանկարիչ Մոֆետի հետ այլ կերպով և նրան հեռագիր ուղարկեց հետևյալ բովանդակությամբ. «Մենք պատրաստվում ենք 3 միլիոն տպաքանակով թռուցիկ տարածել, որի առաջին էջին Ռուզվելտի լուսանկարն է։ Սա հրաշալի հնարավորություն է լուսանկարչի համար։ Ինչքա՞ն եք պատրաստ վճարել, եթե օգտագործենք Ձեր աշխատանքը։ Ակնկալում ենք շուտափույթ պատասխան»։

Մոֆետն արագորեն պատասխան ուղարկեց. «Շնորհակալություն ինձ ընձեռնած հնարավորության համար։ Ես պատրաստ եմ վճարել 250 դոլար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել