Armsport.am-ը գրում է.

Իսպանիայում հայկական հանցավոր խմբավորում է ձերբակալվել` մոտ 15 մարդ, ովքեր զբաղվել են թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ:

Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի փոխանցմամբ, ևս 68 մարդու նկատմամբ հետաքննություն է իրականացվում` այդ թվում մարզիկների:

83 անձանցից 28-ը պրոֆեսիոնալ մարզիկներ են:

Պայմանավորված խաղերին հիմնականում մասնակցել են թենիսիստները, որոնք հանդես են գալս ITF Futures և Challenger կատեգորիաներում, որոնց հետ կապ են հաստատել խմբավորման անդամները` նախապես համաձայնության գալով խաղերի արդյունքների շուրջ:

Նշվում է, որ խմբավորումն իր գործունեությունը ծավալել է նվազագույնը 2017 թվականի փետրվարից: Ենթադրվում է, որ այս ընթացքում նրանց եկամուտը կարող է միլիոնավոր եվրոներ կազմել:

Կասկածյալները մեղադրվում են կոռուպցիայի, մեքենայնությունների, փողերի լվացման, անօրինական զենք կրելու և գումարների ապօրինի յուրացման մեջ:

The Independent-ի լրագրողներն, իրենց հերթին, հստակեցնում են, որ բոլոր 83 կասկածյալները ձերբակալվել են: Նշվում է նաև, որ պրոֆեսիոնալ թենիսիստներից մեկը 2018 թվականին մասնակցել է ԱՄՆ-ի Բաց առաջնությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել