Tert.am-ը գրում է.

«Գազպրոմ Արմենիա» ակնկալում է, որ գազի սակագնի շուրջ քննարկումների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:

«ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև 02.12.2013թ. կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման N02-13-04 Կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 Լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի համար սահմանվել է 165.00 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու»,- հայտնում է ընկերությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել