Woodford Medical բրիտանական բժշկական կենտրոնի մաշկաբան և կոսմետոլոգ Մերին Փաթերսոնն ասել է, որ չլվացված ոչ մաքուր ձմեռային շարֆը կարող է առողջությանը վնաս պատճառել, հաղորդում է Daily Mail-ը:

Աքսեսուարի ոչ պարբերաբար լվացումը, ըստ բժիշկների, հանգեցնում է ծակոտիների խցանմանը, պզուկների առաջացմանը: Ինչպես նշել է Փաթերսոնը, շարֆն անհրաժեշտ է լվանալ նույն հաճախականությամբ, ինչ որ մնացած առօրյա հագուստը:

Կոսմետոլոգը նշում է, որ սինթետիկ հագուստը ավելի է բարդացնում իրավիճակը, իսկ բամբակը, ընդհակառակը, թույլ է տալիս, որ քրտինքն ավելի շուտ գոլորշանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել