Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Թրամփը հայտարարել է, որ Դավոս մեկնումը դեռեւս կա իր օրակարգում, սակայն եթե դաշնային կառավարության մասնակի փակումը շարունակվի, ինքը չի մեկնի այնտեղ։

Հունվարի վերջին Դավոսում կկայանա Համաշխարհային տնտեսական համաժողով, որին հավանաբար կմասնակցի նաեւ Չինաստանի փոխնախագահ Վան Ցիշանը։ Այնուամենայնիվ, պարզ չէ՝ կա արդյոք համաժողովի շրջանակներում նրա եւ Թրամփի հանդիպման մասին որեւէ պայմանավորվածություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել