Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը պահանջող «Դեղին բաճկոնավորներ» շարժման ակտիվիստները երկիրը կաթվածահար անելու նոր միջոցների են դիմելու: Նրանք կոչ են արել իրենց համակիրներին բանկային հաշիվներից զանգվածային կանխիկացում անել: Դրանով ցուցարարներն ուզում են հասնել երկրի բանկային համակարգի թուլացմանը:

Տնտեսագետները կարծում են, որ մտահոգվելու պատճառ չկա․ բանկոմատների մեծ մասը թույլ է տալիս օրական մի քանի հարյուր եվրո հանել:

Հիշեցնենք, որ Ֆանսիայում բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: «Էլայիբ» կայքի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ շարժման սկսվելուց գրեթե ութ շաբաթ անց ակտիվիստներին աջակցող ֆրանսիացիների թիվն առաջին անգամ զգալիորեն նվազել է՝ հասնելով 60 տոկոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել