Ասում են, որ տղամարդիկ չեն ներում, սակայն մոռանում են։ Կանայք՝ հակառակը՝ ներում են, սակայն չեն մոռանում։ Պատահում է, որ կանանց թվում է, որ իրենց տղամարդը սիրում է իրենց, և այդպես էլ միշտ լինելու է։ Նրանք ամեն ինչի վրա աչք են փակում, քանի որ սիրում են։ Սակայն հետագայում պարզ է դառնում, որ կանանց սխալ արարքները հարաբերությունների խզման պատճառ են դարձել։

Ներելու կարողությունը կանանց առավելությունն է։ Տղամարդիկ սկզբունքայնորեն չեն կարողանում ներել։ Տղամարդը միշտ պատժում է մեղավորին և միայն դրանից հետո է ներում նրան։ Սակայն կան երևույթներ, որոնք տղամարդը երբեք չի կարող ներել իր սիրելիին։

Դավաճանություն

Տղամարդը չի կարող ներել կնոջ դավաճանությունը։ Խոսքը միայն ուրիշի հետ դավաճանելու մասին չէ։ Թեթև «արկածները» տղամարդը կարող է ներել, հատկապես եթե նա անկեղծ զգացմունքներ ունի, սակայն եթե կինն իր նոր զուգընկերոջ հետ կիսվում է ընտանեկան գաղտնիքներով, ապա սա տղամարդը երբեք չի ների։ Այս պարագայում հարկավոր է պահպանել տարրական հարգանքը միմյանց հանդեպ․ կա՛մ գնալ ուրիշի մոտ, կամ էլ վեճերը ուրիշի հետ քննարկման առարկա չդարձնել։

Առավելություն

Սա չի նշանակում, որ եթե դուք ձեր տղամարդուց ավել գումար եք վաստակում, ապա նա ձեզ չի ների դրա համար։ Այո, այս փաստը հարվածում է տղամարդու ինքնասիրությանը, բայց և մոտիվացնում է նրան ավելի ակտիվ քայլերի դիմելու համար։ Խոսքը բացահայտ կերպով դրսևորվող առավելության մասին է։ Դեռևս Ալեքսանդր Դյուման է ասել՝ «միակ բանը, որ տղամարդը երբեք չի ների, առավելությունն է իր նկատմամբ»։

Քննադատություն

Ձեր տղամարդը ձեր ընտրությունն է։ Նվաստացնելով և վիրավորելով նրան՝ դուք վարկաբեկում եք ձեզ ոչ միայն ձեր տղամարդու, այլ նաև շրջապատի մոտ։ Միանշանակ, սա սխալ ուղի է։ Տղամարդը երբեք չի ների կնոջը, եթե նա չպաշտպանի իր դիրքորոշումը։ Դուք կարող եք ձեր դժգոհությունը տղամարդուն հայտնել առանձին, սակայն մարդկանց մոտ դուք միշտ պետք է պաշտպանեք նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել