Դուք ավելի առողջ և էներգիայով լեցուն կդառնաք

Շատերը գիտեն, որ շաքարը գլյուկոզայի աղբյուր է, որն օրգանիզմին անհրաժեշտ է էներգիան վերականգնելու համար։ Արյան մեջ շաքարի ցածր մակարդակի պատճառով մարդը հոգնածություն է զգում և անգամ կարող է գիտակցության կորուստ ունենալ։ Սակայն ոչ պակաս վտանգավոր է նաև արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, որը նկատվում է գրեթե բոլոր քաղցրակերների մոտ։ Դա կարող է նյութափոխանակության հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել։

Կկարգավորվի ձեր քաշը

Քաղցրի օգտագործումը սահմանափակելուց հետո դուք կսկսեք քաշ կորցնել։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ շաքարը կալորիայի աղբյուր է, այլ այն, որ մտնում է բարձր կալորիականություն ունեցող սննդամթերքի բաղադրության մեջ։ Սահմանափակելով այդպիսի սննդամթերքի օգտագործումը՝ դուք բնական ճանապարհով կազատվեք ավելորդ քաշից։

Կկարգավորվի մարսողական համակարգի աշխատանքը

Մինչ ձեր ուղեղը քաղցրից հաճույք է ստանում, մարսողական համակարգն այդ ընթացքում խաթարվում է, քանի որ շաքարի քայքայումը տեղի է ունենում հենց ստամոքսի մեջ, և նրա ավելցուկը խանգարում է ստամոքսահյութի և աղիքների բնականոն աշխատանքին։ Քաղցրից հրաժարվելուց և այն ավելի առողջ սննդով փոխարինելուց հետո դուք կզգաք, թե ինչպես է կարգավորվում ձեր մարսողական համակարգը։

Դուք կդադարեք որևէ քաղցր բան ուտելու ցանկություն ունենալուց

Քաղցրակերության կախվածությունը ոչնչով չի տարբերվում թմրանյութերի կախվածությունից։ Կոնֆետ ուտելու ժամանակ ձեր ուղեղը հաճույք է ստանում, և դուք ձգտում եք կրկին փորձել դրանից։ Այսպես այնքան ժամանակ, քանի դեռ ձեր հասանելիության գոտում քաղցրավենիք կա։ Դրական նորությունն այն է, որ կարելի է ընդհատել այս շրջանը։ Ձեր սննդակարգը փոխելուց անմիջապես հետո դուք կնկատեք, որ աստիճանաբար ավելի քիչ եք քաղցրավենիքի ցանկություն ունենում և որոշ ժամանակ անց դուք կդադարեք քաղցրակեր լինելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել