Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության միավորման վերաբերյալ շրջանառվող լուրերը «հիմար են ու չափազանցված»:

Ինչպես նշում է belta.by-ն, Լուկաշենկոն այս մասին ասել է 2019թ. երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և ինտեգրացիոն ուղղությունների հետագա զարգացման մոտեցումների վերաբերյալ քննարկման ժամանակ:

«Ներկայում շատ են խոսակցությունները երկու պետությունների միավորման վերաբերյալ: Ես դա համարում եմ շատ հիմար, չափազանցված քննարկումներ, որոնք տեղ են գտնում մեր հասարակությունում»,-ասել է Լուկաշենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել