Բրիտանական Դևոն դքսության Սիդմութ քաղաքի կոյուղում հայտնաբերել են 64 մետրանոց աղբի և ճարպի կույտ։ «Ճարպալեռը» ձևավորվել սառած ճարպից, յուղից և անձեռոցիկներից, որոնք քաղաքի բնակիչները գցել են զուգարանակոնքի մեջ։

South West Water ընկերության տնօրեն Էնդրյու Ռոանտրին, ով պատասխանատու է տարածաշրջանում ջրամատակարարման և կոյուղաջրերի մաքրման համար, նշել է, որ դա դքսությունում երբևէ հայտնաբերված ամենախոշոր «ճարպալեռն» է։ Նրա խոսքով՝ կեղտակույտից ազատվելու համար աշխատողներից կպահանջվի շուրջ 8 շաբաթ։

«Բարեբախտաբար, մենք այն ժամանակին ենք հայտնաբերել, և այն վտանգ չի ներկայացնում հանգստյան գոտու համար»,- ավելացրել է Ռոանտրին Devon Online-ին տրված հարցազրույցի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել