Պլաստիկ վիրաբույժները մեղադրել են բլոգերին դեմքի հարդարման Vampire Facial առողջության համար վտանգավոր միջոցի գովազդի համար։ Հայտնի է, որ այդ միջոցն օգտագործում է Քիմ Քարդաշյանը՝ գրում է The Sun-ը։

RunHolv կեղծանունով Լորեն Շիվերսը հրապարակել է տնային պայմաններում Vampire Facial-ի օգտագործման հաջորդական քայլերը, որի ընթացքում օգտագործվում է այցելուի ձեռքից վերցված արյան պլազման՝ դեմքի մաշկի երիտասարդացման համար։ Շիվերսը նշել է, որ իրեն մասնագետ չի համարում և կոչ է արել համացանցի օգտատերերին ուղղորդվել սեփական ռիսկի գործոնով։ «Ես հասկանում եմ, որ դա ծայրահեղ միջոց է, ինչից հետո շատերը խնդիրներ կունենան»,- գրել է նա։

Հրապարակումը բժիշկերի շրջանում դժգոհություններ է առաջացրել։ Վիրաբույժ Քրիստոֆեր Ինգլֆիլդը նախազգուշացրել է, որ արյան օգտագործման նման եղանակը կարող է կուրության հանգեցնել, ինչպես նաև վնասել նյարդային համակարգը, վարակել կամ ոչնչացնել հյուսվածքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել