Հայտնի է դարձել «Գահերի խաղի» պրիկվելի դերասանական կազմը՝ տեղեկացնում է Variety-ն:

Նոր ֆիլմաշարում կնկարահանվեն Նաոմի Աքին («Լեդի Մակբեթ», «Դոկտոր Ովը»), Դենիս Գոֆը («Կոլետ»), Ջեյմի Քեմփբել Բաուերը («Մթնշաղ: Սագա: Լուսաբաց», «Հարի Փոթերը և Մահվան Պարգևները»), Շեյլա Աթիմը («Կուրտիզանուհիները»), Իվաննո Ջերեմայան («Սև հայելի»), Ջորջի Հենլին («Նառնիայի քրոնիկները»), Ալեքս Շարփը («Մինչև ոսկորները») և Թոբի Ռեգբոն (Պարոն Ոչ ոքը»):

Պրիկվելի պիլոտային սերիայի ռեժիսորը Էս Ջեյ Քլարքսոնն է, որն ավելի վաղ մասնակցել է «Դոկտոր Հաուսի», «Ջեսիկա Ջոնսի», «Նարնջագույնը սեզոնի հիթն է» ֆիլմերի և «Դեքսթերի» Էպիզոդների աշխատանքին:

«Գահերի խաղի» պրիկվելի գլխավոր դերակատարները կլինեն Ջոշ Ուայթհաուսը և Նաոմի Ուոթսը: Առայժմ հայտնի չէ, թե երբ սերիալը կհայտնվի էկրաններին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել