Հայտնի է դարձել, որ Amazon-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը բաժանվում է իր կնոջից՝ Մաքենզի Բեզոսից, դավաճանության պատճառով, հաղորդում է Radar Online-ը:

Պորտալի տվյալներով, վերջին ութ ամիսների ընթացքում Բեզոսը հանդիպել է հոլիվուդյան ազդեցիկ գործակալ Պատրիկ Ուայթսելի կնոջ՝ Լորեն Սանչեսի հետ: Նշվում է, որ Amazon-ի ղեկավարն իր անձնական ինքնաթիռը տրամադրել է սիրուհուն հանգստավայրեր այցելելու համար, ինչպես նաև նրան անպարկեշտ հաղորդագրություններ և էրոտիկ բնույթի սելֆիներ է ուղարկել:

Լրատվամիջոցները նաեև հաշվարկել են, թե ամուսնալուծությունից հետո որքան կկազմի Ջեֆ Բեզոսի կնոջ կարողությունը:

Bloomberg-ի հաշվարկներով, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կինը՝ Մաքենզի Բեզոսն ամուսնալուծությունից հետո կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը:

Գործակալությունը կարծում է, որ Մաքենզի Բեզոսը ամուսնալուծվելուց հետո կարող է ստանալ 69 միլիարդ դոլար:

Bloomberg- ը Բեզոսի կարողությունը գնահատել է 137 միլիարդ դոլար, իսկ Forbes ամսագիրը գտնում է, որ նա ունի 150 միլիարդ դոլար:

Բեզոսը կամ նրա ներկայացուցիչները դեռ չեն հաղորդել ամուսնական պայմանագրի առկայության մասին, ըստ որի կկարգավորվի ամուսինների միջև ունեցվածքի բաժանման գործընթացը: Bloomberg-ի վերլուծաբանները ենթադրում են, որ նրանք իրենց ակտիվները պարզապես կբաժանեն հավասար մասերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել