Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան «կարմիր սատանաների»՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:

«Այժմ ամեն ինչ լավ է: Նոյեմբերին ես գրեթե չխաղացի, այնպես որ՝ շատ ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու համար: Այժմ թիմակիցներիս հետ հաճույք եմ ստանում:

Դեկտեմբերին ինձ ամենաշատը դուր է եկել «Բորնմութի» հետ հանդիպումը, որում գլխով գոլ խփեցի: Գլխով խաղն իմ ամենաուժեղ կողմը չէ, սակայն ես լավ ցատկեցի:

Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, և հաղթանակները մեզ համար պետք է սովորական լինեն: Իհարկե, Պրեմիեր լիգան բարդ առաջնություն է, առջևում շատ հանդիպումներ կան, սակայն վերջին խաղերը մեզ վստահություն են հաղորդել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել