Հայու գենի մասին երբեք չեմ խոսել, փորձել եմ ինքս գենը պահել ու պահպանել, հազար բառերի փոխարեն մի գործով այն պահել: Բայց հիմա կուզեմ մի փոքր դրա մասին գրել:

Օսմանյան կայսրությունը և Խորհրդային միությունն ամեն ինչ արեցին, որ Հայի գենը վերանա, ձուլվի: Օսմանյան կայսրությանը չեմ անդրադառնա, միշտ եմ խոսել նրա վարած հակահայ քաղաքականության մասին:

Թվում էր, թե խորհրդային տարիներին Հայաստանը ծաղկում ու բարգավաճում էր, գործարաններ, գիտություն, մշակույթ, նոր քաղաքներ և այլն: Սակայն այս ամենին զուգահեռ խորհրդային իշխանությունը հետևողականորեն փորձում էր հային ձուլել թյուրքական ցեղերի ներկայացուցիչների հետ: Նրանց բերում և համայնքներով բնակեցնում էր Հայաստանի սրտում՝ Արարատյան դաշտում, ինչպես նաև այլ շրջաններում: Կառուցում էր քաղաքներ հատուկ հենց այդ ցեղերի համար, օրինակ՝ Մասիս քաղաքը, դե, գյուղերի մասին չխոսեմ: Մասիսի և Ամասիայի նախկին բնակիչ թուրքերն այսօր մեր թիվ մեկ թշնամիներն են: Խորհրդային տարիներին ըդունված էր թուրքերի (ադրբեջանցիներ) հետ ամուսնությունը, և հենց այդ ամուսնությունից ծնվածներն այսօր մեր գլխին պատուհաս են դարձել, հենց դրանք են այսօր թմբկահարում ու ծաղրում հայու գենը:

Հարցը շատ խորքային է։ Նախկին հայաստանաբնակ այդ ադրբեջանցիները շատ լավ գիտեն, թե ովքեր են ամուսնացել հայի հետ, ու ադրբեջանական հատուկ ծառայությունները հենց դրանց միջոցով են դուրս գալիս այդ խառնածինների երեխաների վրա, որոնց պապը կամ տատն ադրբեջանցի է: Միջազգային տարատեսակ ՀԿ-ների կողմից, որոնք հիմնականում միջնորդավորված ֆինանսավորվում են հենց Ադրբեջանից, Հայաստանում հավաքագրում են հենց այս մարդկանց ու խաղաղության քարոզի քողի տակ իրականում իրականացնում հայու գենը ծաղրող քաղաքականություն: Շատ հաճախ հայի բնական վախն օտարի նկատմամբ հենց սրանք միտումնավոր ծաղրանքով անվանում հայու գեն, մինչդեռ մենք օտարից ունենք բնական վախ, քանի որ եկել, տնավորվել են մեզ մոտ, հետո մեզ կոտորել ու աքսորել են մեր երկրից: Վերադառնալով Ամասիայի և Մասիսի նախկին բնակիչ թուրքերին (ադրբեջանցիներ)՝ պետք է ասեմ, որ սրանց դերը հստակ տարանջատված է: Ամասիայի նախկին բնակիչներ թուրքերը Ադրբեջանում այսօր հայերեն են դասավանդում, հայալեզու կայքեր ու հեռուստաընկերություն են աշխատեցնում․ դե, նպատակը պարզ է: Իսկ ահա Մասիսի նախկին բնակիչ ադրբեջանցիները, օգտագործելով իրենց լեզվական հմտությունները, երևանյան բարբառին տիրապետելու հմտությունները, ժարգոնին տիրապետելու հմտությունները, հիմնականում զբաղված են Հայաստանում համախոհներ հավաքագրելու գործով և իրենց գործունեությունը ծավալում են Վրաստանում և Թուրքիայում:
Հայի գեն կրելը պատիվ է, այն պահելն ու պահպանելը՝ առաքելություն, ուստի բոլոր նրանք, ովքեր ծաղրով են լցված դեպի հայի գենը, խորհուրդ կտամ ընթերցել Աթաթուրքի՝ հայի գենին նվիրված ծավալուն գլուխը: Միգուցե դրանից հետո սեփական գենի նկատմամբ հարգանքը վերականգնվի, ու այն պահել-պահպանելու անհրաժեշտությունը զգա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել