Operativ.am-ը գրում է.

Թուրքիայում հարյուրավոր կալանավորվածներ միացել են հացադուլին՝ ի սատարումն ազատազրկման մեջ գտնվող ընդդիմադիր քրդամետ պատգամավոր Լեյլա Գյուվենի, ով նոյեմբերից հրաժարվում է սննդից՝ տեղեկացնում է AP-ը։

«Ազգերի դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Մերալ Դանիս Բեստասը հայտարարել է, որ իր գործընկեր Լեյլա Գյուվենը հասել է «կրիտիկական աստիճանի»։

Գյուվենը հացադուլ է հայտարարել, որպեսզի իշխանություններին ստիպի թույլ տալ հարազատներն ու պատգամավորները այցելեն «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որին, նրա խոսքերով, անօրինական պահում են Ստամբուլից ոչ հեռու գտնվող կղզու բանտում։

Ըստ Բեստասի՝ Թուրքիայի տարածքում 36 բանտերից 162 կալանավորվածներ միացել են հացադուլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել