Armtimes.com-ը գրում է.

Հունվարի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների շարժման՝ FAF-ի տարվա ամփոփիչ միջոցառումը:

Երեկոյին հրավիրված էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի անդամներ, Հայաստանի ազգային հավաքականում և Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներ՝ Արթուր Եդիգարյանը, Արտակ Գրիգորյանը, Վահագն Մինասյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրի Ավագյանը, ինչպես նաև FAF շարժման անդամներ:

Միջոցառման ընթացքում մրցանակներ հանձնվեցին տարվա ընթացքում FAF-ի կազմում ամենաշատն ակտիվ մասնակցություն ունեցած երկրպագուներին: Հանձնվեցին «Տարվա լավագույն աղջիկ նորեկ», «Տարվա լավագույն տղա նորեկ», «Տարվա լավագույն ուլտրաս» և «Տարվա լավագույն FAF-ական» մրցանակները:

Սկզբում խոսք ասաց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը.

«Եթե ինչ-որ բան կազմակերպվում է ՀՖՖ-ի կողմից, ապա գլխավոր շահառուն երկրպագուն է: Առանց երկրպագու ամեն ինչ անհետաքրքիր է: Կարևորում ենք երկրպագուների դերը, հատկապես այս տարվա անհաջողությունից հետո՝ Մակեդոնիայի հետ խաղում: Ուրախ եմ, որ կա միասնականություն. միասին պետք է առաջնորդենք հայկական ֆուտբոլը դեպի բարձրունքներ»,- ասաց Մելիքբեկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել