Վաղ աշնանն ակտիվանում են մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունները: Կարևոր է ժամանակին համապատասխան բուժում ստանալ՝ բարդություններից խուսափելու համար: Այս ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Ցավ ամբողջ մարմնում, կոտրվածության զգացում: Գրիպի և մրսածության ախտանշանները, հատկապես՝ հիվանդության վաղ փուլերում, շատ նման են, ինչի արդյունքում մարդիկ հաճախ են սխալվում: Եթե մրսածության ֆոնին՝ բացի կոկորդից և գլխից, նկատվում են ցավեր ամբողջ մարմնում, կոտրվածության զգացում, ամենայն հավանականությամբ, պետք է բուժում ստանալ գրիպի դեմ:

Կոկորդի ցավ: Մրսածության դեպքում նկատվում է կոկորդի ցավ, սակայն եթե այն անտանելի է դառնում, եթե գիշերային ժամերին արթնանում եք ցավի պատճառով, դժվարությամբ եք կուլ տալիս, ամենայն հավանականությամբ, հարկավոր է հակաբիոտիկներով բուժում անգինայի դեմ:

Ցավ ականջում: Մրսածությունը կարող է ականջի վարակի պատճառ դառնալ:

Մրսածությունը ոչ մի կերպ չի անցնում: Սովորաբար մրսածությունն անցնում է 5-6 օրվա ընթացքում: Եթե այդ ընթացքում դրական տեղաշարժ չի նկատվում, հնարավոր է՝ հիվանդությունը վերածվել է ավելի լուրջ խնդրի՝ սինուսիտի, որի դեպքում նկատվում են նաև ուժեղ գլխացավեր:

Հազը ոչ մի կերպ չի անցնում: Եթե հազը երկու շաբաթ շարունակ չի անցնում, հարկավոր է դիմել մասնագետի, քանի որ կարող են զարգանալ բրոնխիտ և թոքաբորբ:

Դիարեա, որի դեպքում արտաթորանքում արյուն է նկատվում: Մրսածության դեպքում սրտխառնոց և դիարեա չպետք է նկատվեն: Հակառակ դեպքում, խնդիրները պայմանավորված են ոչ թե մրսածությամբ, այլ սննդային թունավորմամբ կամ վարակով: Դիմեք մասնագետի, շատ հեղուկ օգտագործեք:

Շնչառական խնդիրներ: Շնչահեղձությունը, մակերեսային շնչառությունը, օդի անբավարարությունը կարող են վկայել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության մասին: Ուշադիր եղեք առողջության նկատմամբ և առաջին ախտանշանների դեպքում դիմեք մասնագետի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել