Եթե ֆիլմերում դերասանները միմյանց հետ ընկերություն են անում կամ սիրում են իրար, դա չի նշանակում, որ իրական կյանքում էլ են նրանք ընկերներ։ Ուղղակի որոշ դերասաններ այնքան տաղանդավոր են, որ կարողանում են վարպետորեն ձևացնել։ Միևնույն ժամանակ նկարահանումներից դուրս նրանք աշխատում են չշփվել միմյանց հետ։ Պարզվում է, որ մի շարք դերասաններ բարդ հարաբերություններ ունեն։

Մենք սիրում ենք ֆիլմեր, և մեզ միշտ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում ֆիլմից դուրս։ Այստեղ դուք կտեսնեք դերասանների, ովքեր տանել չեն կարողանում միմյանց, սակայն ստիպված են եղել նկարահանվել միասին։

Քիմ Քեթրոլ և Սառա Ջեսիկա Փարքեր

«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի դերասանական կազմը 6 տարվա ընթացքում ընդհանրապես չի փոփոխվել, սակայն նրանց միջև բավականին շատ վեճեր և կոնֆլիկտներ են եղել։ Ամենավատ հարաբերությունները եղել են Փարքերի և Քեթրոլի միջև։ Հիմնական պատճառը Փարքերի շատ բարձր հոնորարներն էին՝ Քերի Բրեդշոուի կերպարը մարմնավորելու համար։

Ռոբերտ Դաունի Կրտսեր և Թերենս Հովարդ

Մինչ նկարահանումները դերասանները մոտ ընկերներ էին, սակայն ֆիլմի նկարահանումների ավարտին նրանք դադարեցրին իրենց շփումը։ Իսկ «Երկաթե մարդ» ֆիլմի 1-ին մասի դուրս գալուց հետո Հովարդին հեռացնում են, չնայած որ նա պետք է նկարահանվեր նաև մնացած մասերում։ Նա այդ ամենի մեղավոր համարեց Դաունի Կրտսերին, ով, նրա խոսքերով, պահանջել է ավելացնել իր հոնորարը, ինչն արվել է ի հաշիվ Հովարդի հոնորարի։

Ռայան Ռեյնոլդս և Ուեսլի Սնայփս

«Բլեյդի» 3-րդ մասի նկարահանումներն ամենալարվածներից մեկն են եղել։ Ուեսլի Սնայփսը հրաժարվում էր շփվել իր կոլեգաների հետ, ռեժիսորի հետ շփվում էր միայն նամակագրությամբ և գալիս էր միայն խոշոր պլանով նկարահանվելու ժամանակ։ Ամենավատ հարաբերությունները դաավորվել էին Ռայան Ռեյնոլդսի հետ։ Վերջում անգամ դերասանների նկարահանումներն էին իրականացվում տարբեր օրերում, որպեսզի վեճեր չառաջանան։

Թոմ Հարդի և Շայա Լաբաֆ

Երկու դերասանների բռնկուն բնավորության պատճառով նկարահանումների ժամանակ մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվել։ Վերջիվերջո, բանը հասնում է ձեռնամարտին. Լաբաֆը հարձակվում է Հարդիի վրա։ Վեճերի պատճառը, ըստ դերասանի, իր կոլեգայի ծաղրանքներն են եղել։

Դևիդ Դուխովնի և Ջիլիան Անդերսոն

«Գաղտնի նյութեր» հեռուստասերիալն այնքան երկար ժամանակ է մնացել հեռուստաէկրաններին, որ  դերասանների հարաբերություններն ընթացքում կտրուկ վատթարացել են։ Դուխովնին անկեղծացել է, որ երբեմն նա անգամ չի ցանկացել նայել իր զուգընկերոջը։ Սակայն նկարահանումներից հետո դերասանների հարաբերություններն աստիճանաբար վերականգնվել են, հակառակ դեպքում դժվար թե նրանք համաձայնվեին նկարահանվել սերիալի շարունակությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել