Tert.am-ը գրում է.

Պետք է տարանջատվեն իսկապես անհետաձգելի շտապօգնության կանչերը և մյուս շտապօգնության կանչերը: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, ըստ որի պետք է տարբերակեն բուժօգնությունը շտապ բուժօգնությունից: «Նորմալ չէ, երբ «Շտապօգնությունն» օրական 950 կանչ է կատարում և ընդամենը 160 հիվանդ է տեղափոխում հիվանդանոց»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Հարցին, թե առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը նախաձեռնել էր  «Շտապօգնության» որոշ ծառայություններ դարձնել վճարովի, «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը նշեց, որ ուղղակի առաջարկ էր, որ «Շտապօգնությունը», երբ կատարում է ոչ հետաձգելի կանչեր, լինի վճարովի: «Դա իր ելույթի ժամանակ է հնչել և բավականին աժիոտաժ առաջացրեց»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել