1892 թվականի հոկտեմբերի 31-ին Արթուր Կոնան Դոյլը հրատարակեց «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը։

Այն 12 պատմություններից կազմված հավաքածու էր։ Հերոսի ստեղծման պատմությունն իր մեջ մի շարք հետաքրքիր փաստեր է պարունակում, որոնք շատերին են անհայտ։ Ձեզ ենք ներկայացնում այդ փաստերից ամենահետաքրքիրները։

  1. Հոլմսն իր գրքերը թեթև գրականություն էր համարում և կարծում էր, որ հայտնի է դառնալու որպես պատմական վեպերի հեղինակ։
  2. Կոնան Դոյլի ստեղծագործության հրատարակվելուց հետո դեդուկտիվ մեթոդն սկսվեց օգտագործվել բոլոր ոստիկանների կողմից ամբողջ աշխարհով մեկ։
  3. Համարվում է, որ Մորիարտիի նախատիպը եղել է ամերիկացի աստղագետ Սայմոն Նյուկոմբը։ Նա փայլուն գիտնական էր, ով կործանել էր մի շարք չարակամ մարդկանց կյանքը։
  4. Հոլմսի արկածները մինչ այսօր համարվում է ամենաշատ էկրանավորված գրական ստեղծագործությունը։ Ներկայումս գոյություն ունի ավելի քան 213 պաշտոնական էկրանավորում։
  5. Քննիչի ճիշտ հասցեն է՝ Լոնդոն, Բեյքեր սթրիթ, 221Բ բնակարան։ Կոնան Դոյլի ժամանակ այս հասցեում բնակարան չի եղել։ 221Բ բնակարանը կառուցվել է ավելի ուշ, և հիմա այնտեղ գտնվում է Հոլմսի թանգարանը։
  6. Կոնան Դոյլի երեք պատմությունների մեջ հիշատակվում է Մայքրոֆթ Հոլմսի անունը, ով քննիչի ավագ եղբայրն էր և աշխատում էր ԱԳՆ-ում։ Ուրիշ հարազատներ հերոսը չի ունեցել։
  7. 2002 թվականին Շերլոկ Հոլմսին ընդունել են քիմիկոսների թագավորական հասարակության մեջ որպես պատվավոր անդամ։ Ոչ մի այլ հորինված կերպար երբեք այսպիսի պատվի չի արժանացել։
  8. Շերլոկ Հոլմսի ամենաշատ անդամ ունեցող ֆան ակումբը (Sherlock Holmes Society) բացվել է 1934 թվականին և դադարներով գործում է մինչ այսօր։
  9. Բժիշկ Վաթսոնի նախատիպը եղել է իրական Վաթսոնը, ով բնակվել է Բեյքեր սթրիթում։ Կոնան Դոյլը նրա մոտ բուժում էր իր ատամները։
  10. 20-րդ դարի սկզբին Եգիպտոսի ոստիկանությունը Կոնան Դոյլի ստեղծագործությունները քննիչների քնությունների համար պարտադիր գրականություն է դարձնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել