Ցանկանում եք դասավորել անձնական կյանքը, սակայն չունեք ժամանակ ու հարմար թեկնածո՞ւ: Գնացեք Նյու Յորք: Այնտեղ խանութներից մեկում վաճառվում են ամուսիններ՝ ըստ ճաշակի: Շենքը, որտեղ վաճառում են այս թանկարժեք ապրանքը, 5 հարկանի է: Սա պատահական չէ: Որքան բարձրանում եք, այնքան գները թանկանում են: 

Խանութն ունի 1 կանոն. ապրանքը փոխանակման կամ վերադարձի ենթակա չէ:

Մտնելիս պետք է կենտրոնանաք, թե հստակ ինչ եք ցանկանում, քանի որ իջնել այլևս չեք կարող: Այստեղ կյանքում մեկ անգամ կարող եք գնալ: 

Առաջինից չորրորդ հարկերում վաճառվում են միայն այն տղամարդիկ, ովքեր լավ գումար են վաստակում ու սիրում են երեխաներին:

5-րդ հարկում անակնկալ կա.

«Ներողություն ենք խնդրում, բայց այստեղ տղամարդիկ չեն վաճառվում: Այս հարկը ստեղծված է, որ կանանց ապացուցվի, որ իրենք ավելիին են ձգտում: Դուք 1.965.784-րդ հաճախորդն եք: Դեռ ոչ մի կին գնում չի արել»: 

Հուսով եմ՝ հասկացաք, որ սա կատակ էր, և ոչ ոք ոչինչ չի պատրաստվում վաճառվել, սակայն գաղափարը լավն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել