Armsport.am-ը գրում է.

«Շտուտգարտի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենջամին Պավարը կարիերան կշարունակի «Բավարիայում», հաղորդվում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքում:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի գործող չեմպիոնների մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստն իր նոր թիմին կմիանա 2019 թվականի հուլիսի 1-ին և ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պավարին իր թիմում էր ցանկանում տեսնել «Բարսելոնան», սակայն կապտանռնագույնները հրաժարվեցին տրանսֆերից, քանի որ «Շտուտգարտն» ավելի քան 35 մլն եվրո էր պահանջում:

Պավարը 2016 թվականից է հանդես գալիս «Շտուտգարտում»: Ավելի վաղ ֆուտբոլիստը պաշտպանել է «Լիլի» գույները: Անցած ամառ պաշտպանը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության հաղթող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել