Armsport.am-ը գրում է.

Արևմտյան Հայաստանի հավաքականն այսօր` հունվարի 9-ին, վերջին ընկերական հանդիպումը կանցկացն Մարսելի ուսումնամարզական հավաքի շրջանակում:

Թիմը կմրցի ֆրանսիական «Տուլոնի» հետ:

Հիշեցնենք` առաջին խաղում Հարություն Վարդանյանի սաներն օրեր առաջ մրցել են «Նիմի» հետ և պարտվել 1։4 հաշվով։

Արևմտյան Հայաստանի ընտրանու կազմում միակ գոլը խփել էր «Արարատի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը։

Հավաքականի մամուլի քարտուղարությունը տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է ընթանում «Տուլոնի» հետ խաղի նախապատրաստությունը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել