Tert.am-ը գրում է.

«Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա»-ի համար գազի գնի 10%-ի չափով թանկացմանը (1000 խմ-ի դիմաց 165 դոլար)՝ կանխատեսելով, որ ռուսական կողմը կարող է կրճատել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալը:

Աղբյուրը նշում է, որ Հայաստանին գազի միակ մատակարարը «Գազպրոմ»-ն է, որի հետ «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը 2013թ. պայմանագիր է կնքել 2014-2018թթ. տարեկան մինչև 2,5 մլրդ խմ ծավալով վառելիքի մատակարարման շուրջ:

ՀՀ երրորդ նախագահի օրոք կնքված պայմանագիրը լրացնող համաձայնագիրը «Գազպրոմ»-ն արդեն ստիպված է եղել կնքել ՀՀ նոր իշխանությունների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել