Ձմռանը մաշկը յուրահատուկ խնամք է պահանջում: Յուլիա Յանչարը ներկայացնում է մաշկը ճիշտ խնամելու մի քանի միջոց:

1. Քնելուց առաջ շպարը պարտադիր պետք է լվանալ:

2. Պետք է ճիշտ լվացվել: Պետք չէ դեմքը լվանալ շատ տաք ջրով, քանի որ այն մաշկը չորացնում է:

Դեմքը մաքրելու համար օգտագործեք միայն փրփուր և մուսեր, դիմահարդարումը հանելու համար նախատեսված քսուքներ:
Կտրականապես խորհուրդ չի տրվում կիրառել լոսյոններ և տոնիկներ, որոնց կազմում կան սպիրտ և սուլֆատներ:

3. Անհրաժեշտ է խոնավեցնել դեմքը: Դրա համար օգտագործեք E և D վիտամիններով հարուստ քսուքներ:

4. Ձմռանը խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 2-3 օրը մեկ անգամ օգտագործել վիտամիններով և սնուցող նյութերով հարուստ դիմակներ:

5. Խուսափեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Դրա համար օգտագործեք քսուքներ, որոնք SPF 20 են պարունակում:

6. Խոնավեցրեք զգայուն հատվածները: Ձմռանը հատկապես պաշտպանության կարիք ունի աչքերի և շուրթերի շուրջ մաշկը:

Միշտ ունեցեք հիգիենիկ շրթներկ, որը մեղրամոմ կամ վիտամին Е է պարունակում:

юлия янчар

7. Մի՛ սեղմեք դեմքի բշտիկները: Այդ պարագայում վերքի մեջ կարող է վարակ ներթափանցել: Խնդիրը լուծելու համար ավելի լավ է այցելել մաշկաբանի կամ դիմահարդարի:

8. Վստահեք ոչ թե բժշկի վկայագրին, այլ դիպլոմին: Միայն որակավորված մաշկաբանը չի վնասի ձեր մաշկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել