Չինացի գիտնական Հե Ցզյանկույը, ով իբր գենետիկորեն ձևափոխված երեխաներ է ստեղծել, կարող է դատապարտվել մահապատժի, հաղորդում է The Telegraph-ը:

Ցզյանկույը ցնցեց հանրությունը և գիտական համայնքը, երբ 2018թ.-ի նոյեմբերին հայտարարեց, որ փոխել է դրական ՄԻԱՎ-ով տղամարդկանցից և նրանց կանանցից ստացված սաղմերի գենոմը, որպեսզի երեխաները կարողանան խուսափել ՄԻԱՎ-ից: Մի քանի գիտաժողովներում հանդես գալուց հետո գիտնականն անհետացավ: Արդյո՞ք նա իսկապես կարողացել է փոխել երեխաների գենոմը, դեռևս հայտնի չէ: Ինստիտուտում, որտեղ նա աշխատում էր, գենոմի փոփոխման փորձերի մասին տեղյակ չեն եղել:

Այժմ գիտնականը գտնվում է հսկողության ներքո Շենչժեն քաղաքում: Նրան ծանոթ գիտնականների խոսքերով, Ցզյանկույին կարող են մեղադրանք ներկայացնել կոռուպցիայի և կաշառակերության համար, որոնց դեպքում Չինաստանում կարող են մահապատժի դատապարտել: Բացի այդ, գենետիկորեն ձևափոխված սաղմերի հետ աշխատելու սկզբունքները արգելում են դրանք տեղափոխել մարդու մարմնի մեջ:

Ցզյանկույը վաստակել է մոտ 50000 դոլար՝ վաճառելով գենոմի հաջորդականության տեխնոլոգիան: Փորձագետները ենթադրում են, որ քիչ հավանական է, որ նա հետազոտություններն ու փորձերը իրականացներ սեփական միջոցների հաշվին: Բացի այդ՝ Ցզյանկույը ֆիզիկ է, իսկ գենոմի հետ աշխատելու համար նրան այլ մասնագետների օգնություն անհրաժեշտ կլիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել