Operativ.am-ը գրում է․

«Միսս Մոսկվա 2015» մրցույթի 25-ամյա տիտղոսակիր Օքսանա Վոեվոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր, 49-ամյա Մուհամմադ Հինգերորդի հարսանիքից մոտ երկու ամիս անց հայտնի է դարձել, որ զույգն սպասում է իրենց առաջնեկի ծնունդին:

Ինչպես գրում է woman.ru-ն, հունվարի վեցին հայտնի դարձավ, որ մալայզիացի թագավորը հանկարծակիորեն որոշել է հրաժարվել գահից, իսկ օրեր անց մամուլում տարածվեց մոտ ապագայում նրանց ծնող դառնալու մասին լուրը:

Նրանց հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի վերջին Մոսկվայում: Սիրահարներն ամուսնացել են ծանոթությունից մեկուկես տարի անց:

Մալայզիայի բնակիչները ցնցվել էին թագավորի՝ գահից հրաժարվելու հայտարարությամբ, քանի որ նրանց երկրում նման նախադեպ տեղի չէր ունեցել:

Ոմանց կարծիքով՝ այդպես թագավորը ցանկանում էր ցույց տալ, որ սերն իր համար առաջնային է, մյուսներն էլ կարծիք էին հայտնել, որ ամուսինները պատրաստվում են երեխայի ծնունդի: Օքսանայի հղիության մասին լուրը պաշտոնապես չի հաստատվել:

Աղբյուրը նշում է, որ Մուհամմադ Հինգերորդը տաս տարի առաջ ամուսնացած եղել է, սակայն երեխաներ չի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել