Անկասկած կյանքը շատ բարդ երևույթ է։ Մենք անընդհատ բախվում ենք տարբեր դժվարությունների հետ, որոնք  միշտ հայտնվում են մեր ճանապարհին։ Պետք է ընդունենք, որ մեր կյանքը բաղկացած է դժվարություններից և խնդիրներից, որոնք ամենուր հետևում են մեզ։ Ի՞նչ անել։

Պետք չէ բոլոր խնդիրները մեկ անգամից լուծել։ Առաջին հերթին հարկավոր է փոխել դրանց հանդեպ վերաբերմունքը։ Դրական մտածելակերպը կարող է արմատապես փոխել բոլոր խնդիրների լուծման եղանակները։

Շատերը կարծում են, որ ինչ-որ բանի համար ուրախանալուց առաջ հարկավոր է լուծել բոլոր խնդիրները։ Հիշու՞մ եք «շուտ է ուրախանալու համա» արտահայտությունը։ Մենք վախենում ենք ուրախանալուց և երջանիկ լինելուց՝ քանի դեռ բոլոր խնդիրները չեն լուծվել։ Սակայն մեկ խնդիրը լուծելուց հետո գալիս է հաջորդը և այս գործընթացը երբեք չի ավարտվում։ Այն մարդուն թույլ չի տալիս թուլանալ , քանի որ նա գտնվում է հաջորդ փորձության սպասման մեջ։

Որպեսզի կարողանաք ուրախություն զգալ և մշտական դժվարություններից գլուխ հանել, հարկավոր է փոխել վերաբերմունքը ։ Յուրաքանչյուր խոչընդոտի հարկավոր է նայել դրական տեսանկյունից՝ թե որքան են նրանք օգնում մեզ և ինչ ենք մենք սովորում նրանցից։

Պետք չէ խուսափել դժվարություններից, հարկավոր է նրանց ընդառաջ գնալ։ Միայն այս կերպ է հնարավոր զարգացնել ներքին «ես»-ը և կառուցել այնպիսի կյանք, որով դուք ցանկանում եք ապրել։ Խնդիրները չպետք է կանգնեցնեն ձեզ, նրանք պետք է մոտիվացնեն ձեզ՝ նոր նպատակներին հասնելու համար։ Այն միայն արկած է ինքնակատարելագործման ճանապարհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել