Շրջապատից շատ սպասելիքներ ունենալը միշտ հանգեցնում է հիասթափության։ Քանի որ այն ամենը՝ ինչը մենք սպասում ենք ուրշներից, ոչ միշտ է համընկնում իրենց տեսակետի հետ։

Պետք չէ ուրիշներից սպասել միայն ճիշտ որոշումներ

Բոլոր մարդկանց բարոյական սկզբունքները ձևավորվում են մի շարք հանգամանքների վրա հիմնվելով։ Այդպիսի հանգամանքներ կարող են լինել դաստիարակությունը, մշակույթը, կրոնը և այլն։ Օրինակ որոշ ասիական երկրներում շունը դելիկատես է համարվում և այս ընտանի կենդանուն ուտելը նրանց համար սխալ չէ։ Այս հանգամանք նրանց վատ մարդ չի դարձնում։ Բերենք մեկ այլ օրինակ ևս․ դուք վիրավորական խոսքեր չեք օգտագործում, սակայն ձեր ընկերը օգտագործում է։ Արդյո՞ք նա սխալ է։ Ինչ խոսք սրա մեջ որոշակի ճշմարտություն կա, սակայն դուք չեք կարող ոչինչ փոխել, իսկ սպասելիքները, որ նա ձեր ներկայությամբ իրեն այլ կերպ է պահելու՝ խորը հիասթափության պատճառ կարող են դառնալ։

Ապրեք այնպես ինչպես ինքներտ եք ցանկանում և ուրիշներին էլ թույլ տվեք, որ ապրեն ըստ իրենց ցանկության։

Մարդիկ չեն կարողանում մտքեր կարդալ

Որոշների մոտ շատ լավ է զարգացած ինտուիցիան, իսկ մյուսների մոտ հակառակը՝ ոչինչ չեն կարողանում հասկանալ դեմքի արտահայտությունից կամ ձայնից։ Միայն այն հանգամանքը, որ դուք ավելի զգայուն եք և կարողանում եք հասկանալ մարդկանց, չի նշանակում, որ մյուսներն էլ են օժտված այդ հատկություններով։ Այս պատճառով էլ ձեր մտքերը պարզ և հստակ արտահայտեք, որպեսզի մյուսները ստիպված գուշակություններով  չզբաղվեն։

Եթե անկեղծ, ապա բաց շփումը կօգնի ձեզ ավելի ամուր հարաբերություններ ստեղծել։

Ոչ միշտ են ձեզ հասկանալու

Ոչ բոլորը կհասկանան այն ուղին, որով որ դուք եք շարժվում։ Այն ձերն է և ոչ թե նրանցը։ Քանի դեռ դուք համերաշխ եք ինքներտ ձեզ հետ՝ դուք ուրիշների միջամտության կարիք չեք զգա։ Այսպիսիով այն փաստը, որ ոչ բոլորն են ձեզ հասկանում, այնքնա էլ խնդրահարույց չի լինի ձեզ համար։

Մարդիկ փոխվում են

Ժամանակի ընթացքում մարդիկ փոխվում են։ Ամեն օր մարդը պայքար է մղում, որը հասկանալի է միայն իրեն։ Հիշեք այս ամենի մասին, մինչ ինչ-որ մեկին քննադատելը։ Փորձեք հասկանալ բոլորին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել