Tert.am-ը գրում է.

Թուրքիայում ձմեռային զբոսաշրջության ամենակարևոր ուղղությունների շարքը գլխավորել է Վանի Աղթամար կղզին իր հայկական Սուրբ Խաչ եկեղեցով:

Թուրքական mynet.com կայքի կազմած վարկանիշային ցուցակում զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել անպայման այցելել Աղթամար՝ նշելով, որ կղզում զբոսնելիս այցելուները կարող են զարմանալ տեղի գեղեցկությամբ ու պատմական մասունքներով:

«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն օրինակներից է», - գրում են նյութի հեղինակները՝ շեշտելով, որ ձմեռը ձյան ծածկի տակ արտառոց գեղեցիկ է նաև Վանի Արտոս լեռը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել