Shamshyan.com-ը գրում է.

Արմավիրի մարզի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարզերից մեկի գյուղի բնակչուհի, 27-ամյա Քրիստինե Ղ.-ի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 6-ին՝ կեսգիշերին, ոստիկանության տարածքային բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել և դրա մեջ մեղադրում է Նարեկ Մ.-ին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տարածքի ոստիկանները նախ կարողացել են կանխել աղջկա ինքնասպանության փորձը, ապա պարզել են, որ Քրիստինե Ղ.-ն իր հարևանի տղայի՝ հասակակից Արգիշտի Մ.-ի հետ ցանկանում են ամուսնանալ, սակայն Արգիշտիի եղբայրը՝ 29-ամյա Նարեկ Մ.-ն, ոչ միայն դեմ է նրանց ամուսնությանը, այլև նվաստացնում, հայհոյում և սպառնում է իրեն, այդ իսկ պատճառով աղջիկը ցանկացել է իր կյանքին վերջ տալ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Նարեկ Մ.-ն Արմավիրի մարզի դպրոցներից մեկի տնօրենն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել