Yerkir.am-ը գրում է.

Ակարայում երեքշաբթի սկսվել են Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով առաջին լսումները. հայտնում է ТАСС-ը։

Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19–ին Անկարայում լուսանկարների ցուցահանդեսի բացման ելույթի ժամանակ:

Թուրք իրավապահները ձերբակալել են 28 կասկածյալի, որոնցից 18-ը դատարանի առաջ կկանգնեն այսօր:

Մեղադրող կողմը նշել է, որ սադրանքն ուղղված էր Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացնելուն: Մեղադրյալների թվում են Ֆեթուլահ Գյուլենը, ինչպես նաև նախկին պետական ծառայող Շահին Սոգյութը, որը, հավանաբար, հրամայել է սպանել Կառլովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել