Tert.am Life-ը գրում է.

«Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան եթերից այսուհետև հեռուստադիտողներին բարի լույս կմաղթի նաև Դիանա Մալենկո-Արտակ Վարդանյան հաղորդավարական զույգը։ Tert.am Life–ի այս տեղեկությունը հաստատել է «Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և հայտնել, որ շաբաթվա մյուս օրերին հեռուստադիտողները կշարունակեն տեսնել Ավո Խալաթյան–Լուսինե Թովմասյան հաղորդավարական զույգին։

Սիմա Բաղդասարյանը, որին հեռուստադիտողները տարիներ շարունակ տեսել են «Բարի լույսի» եթերում, արդեն գտնվում է ֆիզարձակուրդում և շուտով մայրիկ կդառնա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել