Հունվարի 7-ին, ժամը 07.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Սուսաննա Մ.-ն, 2000 թ. ծնված Թագուհի Խ.-ն և 2005 թ. ծնված Արծրուն Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք հունվարի 6-ին, ժամը 22.30-ին, տանը թունավորվել են շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 7-ին, ժամը 21.55-ին և ժամը 22.35-ին, հիվանդանոցներից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կուրղինյան փողոցի 21 շենքի մի բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Հայկազ Հ.-ն, 1943 թ. ծնված Քաղցրիկ Վ.-ն, 1987 թ. ծնված Լուիզա Ա.-ն, 2015 թ. ծնված Դավիթ Ղ.-ն, 2014 թ. ծնված Լիա Ղ.-ն, 2008 թ. ծնված Կարեն Ղ.-ն և 2014 թ. ծնված Մարիամ Ղ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը՝ անսարք գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով: 
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել