Yerkir.am-ը գրում է.

ԵՄ-ն համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ պատժամիջոցները Եվրոպայի տարածքում սպանություն իրականացնելու նպատակով դավադրություններ կազմակերպելու համար: Այդ մասին հայտնել է Դանիայի ԱԳՆ ղեկավար Անդերս Սամուելսենը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Դանիան ավելի վաղ հետ է կանչել Թեհրանից իր դեսպանին` երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության պատճառով: Դանիայի հետախուզության ծառայության ղեկավարը հայտարարել էր,  որ իրանական հատուկ ծառայությունները մահափորձ էին նախապատրաստում Դանիայի տարածքում: Թեհրանը հերքել է բոլոր մեղադրանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել