Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով քամոտ եղանակն իր թիմի` Անգլիայի Գավաթից դուրս մնալու պատճառներից մեկն է:

Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչում «Լիվերպուլը» պարտվել է «Վուլվերհեմփթոնին» 1:2 հաշվով: Հանդիպումը կայացել է երեկ Վուլվերհեմփթոնում:

«Քամի չօգնեց, խաղացողներն ամեն ինչ անում էին գնդակը վերահսկելու համար:

Մենք մի քանի խաղացող ունեինք, որոնք վնասվածքներ ունեին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո:

Իմ գործն այն չէ, որ ասեմ «մենք բավականաչափ լավը չէինք»: Կազմը շատ է փոխվել, քանի որ այդպես էր պետք, և ոչ թե ես էի այդպես ցանկացել»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Metro-ն:

«Լիվերպուլը», վաստակելով 54 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Վուլվերհեմփթոնը» 29 միավորով 9-րդ տեղում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել