Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան միացել է թիմին, որն այս պահին մարզումներ է անցկացնում Դուբայում, հայտնում է Manchester Evening News-ը:

Ֆրանսիացի կիսապաշտպանը Մանչեսթերի օդանավակայանից մեկնել է Միացյալ Էմիրություններ և արդեն այսօր միացել է Ուլե-Գունար Սուլշերի մարզումներին:

Նշվում է, որ Պոգբան «Նյուքասլի» հետ խաղից հետո թիմի հետ չէր մեկնել, քանի որ պետք է անհրաժեշտ բուժզննումներ անցնել կապված վնասվածքի հետ, որը ստացել էր խաղի ընթացքում:

ԱՊԼ-ի 21 տուրից հետո մանկունիացիները 38 միավորով գտնվում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում` 3-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին» զիջելով 10 միավորով:

«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա «Ուեմբլիում» հունվարի 13-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել