Yerkir.am-ը գրում է.

Ռուսական ռազմական ոստիկանության ուժերը սկսել են հսկողություն իրականացնել Սիրիայի հյուսիսային Մանբիջ շրջանում. հայտնում է РИА Новости-ն:

Լուրը հաստատել է ոստիկանության ներկայացուցիչ Յուսուպ Մամատովը:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին, քրդական ուժերը դիմեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ կոչ անելով պաշտպանել իրենց թուրքական ներխուժումից ու վերահսկողության տակ վերցնել այն շրջանները, որոնք նախկինում իրենց վերահսկողության տակ էին գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել