Դերասան Քեվին Սփեյսին կանգնել է Մասաչուսեթսի Նանտակետ քաղաքի դատարանի առջև՝ 18-ամյա երիտասարդի նկատմամբ սեռական ոտնձգության գործով: Հոլիվուդյան աստղը ոչ մի խոսք չի ասել, բայց նրա փաստաբանները հայտարարել են, որ նա չի ընդունում իր մեղքը: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Դատական լսումը տևել է տաս րոպե: Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո Սփեյսին շտապել է հեռանալ, չպատասխանելով լրագրողների հարցերին: Հետագա լսումները նախատեսված են մարտի 4-ին:

Ըստ մեղադրանքի, 2016թ.-ի հուլիսին Սփեյսին Նանտակետի բարերից մեկում սեռական ոտնձգություններ է կատարել մատուցողի 18-ամյա օգնականի նկատմամբ, որը միջադեպը տեսաձայնագրել է և դիմել ոստիկանություն:

2017թ.-ի աշնանը Սփեյսիին մեղադրել են առնվազն 15 մարդու նկատմամբ ոտնձգությունների և բռնաբարության մեջ, որոնցից ինը եղել են «Խաղաթղթե տնակ» սերիալի նրա գործընկերները և դերասան Էնթոնի Ռեփը, որը միջադեպի պահին 14 տարեկան էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել