Operativ.am-ը գրում է.

Հունվարի 6-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց, որոնցից 18-ի վարորդները ոչ սթափ վիճակում վարելու համար: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Իսկ հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 233 տրանսպորտային միջոց, որոնցից 206-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, չվտանգել իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել