Մի 2 բառ ասեմ Ադրբեջանի, Արցախի, Ղազախստանի ու էս վերջերս տեղի ունեցած տիտիրիտների մասին։

Նախ՝ ոչ մեկիս համար էլ նորություն չէ, որ Ադրբեջանը պատեհ-անպատեհ առիթներով փորձում ա միջազգային հանրության շրջանակներում ՀՀ-ին ներկայացնի որպես ագրեսոր, իսկ Արցախի ժողովրդին՝ որպես ոչ ադեկվատ, ոչ խաղաղասեր օկուպատներ։ Սա նորություն չէ, դեռ 90ականներից էս ա, բայց... ԲԱՅՑ... Բայց փոխվել են պայքարի մեթոդները, հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ հումանիզմը մեծ դեր ա խաղում շատ ու շատ միջազգային հարաբերություններում, իսկ, ըստ ձեզ, ո՞րն ա Ադրբեջանի նպատակը, որ անընդատ ինչ-որ միջազգային կոնֆլիկտներ ա հրահրում։ Եկեք մեր կողմից իրանց աղացի վրա ջուր լցնողներին պահի տակ մոռանանք, սենց թե նենց Ադրբեջանը տակից լավ էլ բզբզում ա մեր հայրենակիցների միջոցով։

Դիտարկենք, օրինակ, Ղազախստանի դեպքը։ Հա, Ղազախստանն էն երկիրը չէ, որը ինչ-որ դերակատարում կարա ունենա ինչ-որ հարցում, բայց կարա ևս մեկ անգամ ֆեյք լուրով ցույց տա, որ ՀՀ քաղաքացիներն ագրեսորներ են, ու իրանց համար պոֆիգ, որ արդեն լուրը տարածվել ա, որ դանակահարողները եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, Ադրբեջանը առիթը բաց չթողեց ու քցեց մեր վրա, Ադրբեջանի ձեռագիրը 90-ականներից ոչ փոխվեց, ոչ էլ կատարելագործվեց, ժամանակներն ա փոխվել ուղղակի, հիմա Ադրբեջանն ամեն ձև ուզում ա միջազգային հանրության շրջանակներում մեզ քցի իրան, բարձրացնի, որովհետև Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացն ինչ-որ տեղ նաև կախված ա հենց էդ միջազգային հանրությունից։ Էս ցույցերը մի 2 օր կձգվեն ու վերջ, բայց դուք մի հատ նայեք Ադրբեջանը քանի՞ անգամ ա էս տարիների ընթացքում մեր գլխին սարքել։

Մեր արտաքին քաղաքականությունը շատ թույլ ա, մենք ամեն ձև պետք ա Ադրբեջանի կողմից ֆեյք լուրերը տեղում հերքենք կոնկրետ փաստերով ու ԱԳՆ-ի մակարդակով գոնե, ու պետք ա նենց աշխատենք, որ միջազգային հանրությունը տենա, ճանաչի մեզ, ճանաչի ու իմանա, որ թե՛ Հայաստանում և թե; Արցախում մենք մեր հողերն ենք պաշտպանում։ Ախր էնքան կոզրներ ունենք, որ չենք օգտագործում, ախր Ադրբեջանի ագրեսոր լինելու սաղ փաստերը ունենք, ախր հեռու չգնանք, 2016-ի ապրիլը։ Խի՞ ապացույցները չեք օգտագործում, խի՞ Ադրբեջանին միջազգային դատարաններում պատին դեմ չեք տալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել