Հայաստանի վրա մեծ ինֆորմացիոն գրոհ է սկսվել: Փորձ է արվում «շարքից հանել» մարդկանց, ովքեր խնդիրներ են ստեղծում Ադրբեջանի համար միջազգային ասպարեզում: Նույնիսկ այդ մարդկանց հասցեին Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ հնչեցրել է բացահայտ սպառնալիքներ, այս կամ այն միջազգային տիտղոսներից զրկելու կոչեր և այլն: Երեկ համացանցում տարածվեցին անուններ, որոնք, իբրև թե բրիտանական ինչ-որ ծառայության գաղտնազերծված փաստաթղթեր վկայակոչելով, «մեղադրում» էին Հայաստանի փորձագիտական դաշտի մարդկանաց ռուսական ինչ-որ գիծ ունենալու մեջ: Եթե ուշադիր զննեք այդ մարդկանց մեծ մասի գործունեությունը, ապա կտեսնեք, որ դրանք այն մարդիկ են, ովքեր փաստերով, կետ առ կետ միջազգային արենայում պատին են դեմ տալիս Ադրբեջանին: Ինչ խոսք, այդ ցուցակում ընդգրկել են նաև մարդկանց անուններ, որոնք երբեք էլ չեն թաքցրել իրենց ռուսամետ լինելը, բայց այդ մարդկանց անուններն ընդգրկել են զուտ նրա համար, որ ինֆոն ավելի հավաստի դառնա:

Մեր երկրում մի շարք ՀԿ-ներ, այլ դեսպանատներից սնվող անհատներ, դրամաշնորհներ շահող որոշ «վելուծական կենտրոններ» լծվել են այն մարդկանց շարքից հանելու գործին, ովքեր հիմնավոր փաստերով նախ ապացուցում են, որ Ադրբեջանը խանական պետություն է, որ Ադրբեջանը երբեք չի ձգտում խաղաղության, քանի որ անընդհատ զինվում ու զինվում է, որ Ադրբեջանում հայատյացությունն ակտիվ քարոզվում է հենց իշխանության կողմից:
Մի խնդրանք ունեմ․ ցանկացած գրառում, իբրև թե լուր կարդալիս, պահանջեք տվյալ նյութի աղբյուրը, հղումը, լինքը ու մի պահ մտածեք, թե ինչո՞ւ է այն նետվում մեդիադաշտ, ի՞նչ նպատակ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել